a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

«Ազգային պատկերասրահ»-ն ավարտին մոտեցավ

99_0

Այսօր ավարտին մոտեցավ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը:

Ինչպես սպասվում էր, այս տարի նույնպես փառատոնը լի էր երաժշտական գեղեցիկ երեկոներով:

Մայիսի 7-ից մինչ հունիսի 3-ն իրականացված միջոցառումներն ավարտվեցին «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը կրող համերգով:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան թավջութակահարուհի Պի-Չին-Չիեն, Հասմիկ Վարդանյանը, դաշնակահար Սոնա Շաբոյանը, ջութակահարուհի Սյուզի Երիցյանը, Շաղիկ Մարտիրոսյանը: Փառատոնի հատուկ հյուրն էր շվեյցարացի կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը:

Այս անգամ ներկաները վայելեցին շվեյցարական երաժշտության ելեւէջները, որոնք որքան օտար, նույնքան էլ հոգեթով ու հարազատ էին:

Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը բարձր գնահատեց փառատոնի կազմակերպիչների աշխատանքը. «Մենք այս տարիների ընթացքում ականատեսն ենք եղել բազմաթիվ տաղանդավոր երաժիշտ-կատարողների եւ ստեղծագործական կոլեկտիվների անզուգական ելույթներին: Փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանին եւ Գարիկ Նազարյանին մեծ ուրախությամբ հանձնում եմ խորհրդանշական «Կոմիտաս» հուշամեդալը»:

Մարիամ Շահինյանի խոսքերով՝ նման պարգեւատրումը մեծ անակնկալ է ու պարտավորեցնում է տարեցտարի ավելի հաջողված փառատոններ կազմակերպել:

Հավելենք, որ փառատոնի հիմնական նպատակը հայ եւ օտարազգի տաղանդաշատ երաժիշտներին հարթակ տրամադրելն է:

Նյութը՝ Լիլիթ Սեդրակյանի
Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի

 

Աղբյուր` www.eritasard.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0