a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

«Ազգային պատկերասրահ» փառատոնի փակումը՝ «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» համերգով

ll_0

Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր կկայանա «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի հանդիսավոր փակման համերգը, որը կրում է «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը:

Փառատոնի մամուլի ծառայությունից  տեղեկացրեցին, որ փակման արարողությանը շվեյցարաբնակ հայազգի դաշնակահարուհի Սոնա Շաբոյանի, համաշխարհային հռչակ վայելող թավջութակահարուհի Պի-Չի Չիենի, Սյուզի Երիցյանի (ջութակ), Շաղիկ Մարտիրոսյանի (ջութակ), Աննա Եսայանցի (ալտ), և Հասմիկ Վարդանյանի (թավջութակ) կատարմամբ կհնչեն հայ և շվեյցարացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ կամերային կազմերի համար: Երեկոյի հատուկ հյուրն է հանրահայտ շվեյցարացի կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը:

Նշենք, որ «Ազգային Պատկերասրահ» փառատոնը մեկնարկել էր մայիսի 7-ին: Այն հայ ունկնդրին ներկայացավ 6 համերգից բաղկացած համերգաշարով, որի ընթացքում հնչեցին կամերային երաժշտության երկացանկի ամենատարբեր ստեղծագործություններ՝ գրված վոկալ, գործիքային, խմբերգային կազմերի, մենակատարների և կամերային անսամբլների համար:

Աղբյուր` Panorama.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0