a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/03/2015

Ազգային օպերային թատրոնի «կարապը» սպասված է հեղինակավոր բեմերում

Culture.am Karap

Ինչպես կինոյում, թատրոնում հաճախ էպիզոդիկ դերն ավելի տպավորիչ է եւ հիշարժան, այնպես էլ վոկալ-սիմֆոնիկ մեծամասշտաբ ստեղծագործություններում (կանտատ, օրատորիա) հանդիպում է մեներգչի համար գրված փոքր մեներգ կամ դերերգ, որն ուղիղ ասած՝ արժե մի ամբողջ գլխավոր պարտիա՝ ձայնածավալի ու կատարման առումով: Այդ առիթով վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում մասնագետները հիշատակում են Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանի (տենոր) անունը՝ նշելով, թե նրա «կարապը», որ թեւեր է առել Երեւանի օպերային թատրոնում, թեւածում է աշխարհով մեկ: Երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ կարապի մասին է խոսքը: Մասնագետն ասաց, որ դա Կարլ Օրֆի «Կարմինա բուրանա» կանտատն է՝ գրված երգչախմբի, նվագախմբի եւ մեներգիչների համար, որի ստեղծման համար հիմք է հանդիսացել 13-րդ դ. մոտ 450 տարբեր ծավալի տեքստերի ձեռագիր հավաքածուն հին գերմաներենով, ֆրանսերենով ու լատիներենով՝ պահպանված բավարյան Ալպերի մոտ գտնվող Բենեդիկտյան մենաստանում: Այն հայտնաբերվել է 19-րդ դ. սկզբում ու հրատարակվել 1847թ.: Անդրադառնալով հիշյալ օրատորիայում Պերճ Քարազյանի «կարապին», երաժշտագետն ասաց. «Կարապի մեներգը գրված է հազվադեպ հանդիպող կոնտր տենոր ձայնի համար:

Ավելին՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0