a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Oպերային թատրոնի` տարվա բոլոր պրեմիերաները կնվիրվեն Գեղամ Գրիգորյանի հիշատակին

12309995_1712078129025095_6483166721856731740_o

«Oպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնն իրականություն կդարձնի իր երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավարի՝ Գեղամ Գրիգորյանի բոլոր ծրագրերը,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց թատրոնի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով՝ ապրիլի 4-ին կայանալիք «Նորման» առաջին ներկայացումներից էր, որը ցանկացել էր իրականացնել Գեղամ Գրիգորյանը: Ի դեպ, ներկայացումն առաջին անգամ Հայաստանի գլխավոր թատերաբեմում բեմադրվել էր հեռավոր 1975-ին, իսկ 2001 թվականին էլ կայացել էր նրա երկրորդ «ներկայացումը»: Ա.Արզումանյանի փոխանցմամբ՝ տարվա բոլոր պրեմիերաները կնվիրվեն հենց Գեղամ Գրիգորյանին:

Հավելենք միյան, որ «Նորման» հայ հանդիսատեսին կներկայացվի բեմադրիչ Բորիս Հայրապետյանի «մեկնաբանությամբ», երեկոյի ընթացքում նվագախումբը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0