a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Անուշ»-ը կներկայացվի Հայաստանի մարզերում և Արցախում

Anush 5

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի մոտիվներով ստեղծված գրական–թատերական կոմպոզիցիան կներկայացվի Հայաստանի մարզերում և Արցախում։
Ծրագրի նպատակը օպերային արվեստը հանրամատչելի դարձնելն է։ Այն իրականացվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից` Հայաստանի մշակույթի նախարարության և Թատրոնի հիմնադրամի աջակցությամբ։

Ուշագրավ է, որ «Անուշ» օպերան առաջին ազգային օպերան է, որը գրվել է հայկական ժողովրդական երաժշտական լեզվով և նոր ուղղության սկիզբ դրել ազգային օպերային արվեստում։ Երաժշտության և լիբրետոյի հեղինակը Արմեն Տիգրանյանն է։ Օպերան գրվել է  Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա։
Տեղեկացնենք, որ մայիսի 31-ին բեմադրությունը կներկայացվի Ջերմուկ քաղաքում, հունիսի 1-ին` Մարտունիում (Ղարաբաղ), իսկ հունիսի 2-ին` Տափերականում (Արարատի մարզ)։
Խմբավարը Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0