a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Անվանի կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգ՝ Հայաստանի կույրերի միավորման նախաձեռնությամբ

8d497f06928aa9875dd2946b41a5ac28

Հայաստանի կույրերի միավորման նախաձեռնությամբ՝   Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված անվանի կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի 95-ամյա, Խաչատուր Ավետիսյանի, Գրիգոր Հախինյանի, Հրաչյա Մուրադյանի 90-ամյա, Էմին Արիստակեսյանի 80-ամյա հոբելյաններին: Այդ մասինհաղրոդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համերգին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը, Ժողովրդական գործիքների նվագախումբը   /գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթի դափնեկիր, կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյան, խմբավար` Կարո Ալեքսանյան, երաժշտական մասի ղեկավար` Գեղամ Հարությունյան/ և դաշնակահար Մարգարիտա Արիստակեսյանը:

Համերգը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը՝ 19:00: Հավելենք միայն, որ միջոցառման աջակիցը ՀՀ մշակույթի նախարարությունն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0