a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/02/2015

Աշխարհահռչակ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը պաշտում է Արամ Խաչատրյանի արվեստը

g_image (1)

Իտալացի ճանաչված դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը փետրվարի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Համերգային երեկոյի դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անտոնիո Կոնսալեսը պատմեց, որ դեռ 2014-ին էր նախատեսված իր համերգը Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, սակայն մահացավ իր մայրը և չէր կարողացավ գալ Երևան:«Ուրախ եմ, որ այսօր Հայաստանում եմ: Սա իմ առաջին այցելությունն է ձեր երկիր: Գիտեմ, որ այս տարի նշում եք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայերի համար կարևոր տարի է»,- ասաց դաշնակահարը:Անտոնիո Կոնսալեսը պաշտում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:
«Իտալիայի կոնսերվատորիայում սովորեցնում են Խաչատրյանի գործերը: Փոքր տարիքում մասնակցել եմ մրցույթների, նվագել եմ Խաչատրյանի ստեղծագործություններից»,- նշեց նա:
Դաշնակահարը նաև նմանություն է գտել Հայաստանի և Իտալիայի միջև, հատկապես Իտալիայի հարավի, որտեղից նաև ինքն է:

 

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0