a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան կմասնակցի «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին

AUSTRIA-NEW YEAR CONCERT/

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի մամուլի ծառայության տարածած տեղկատվության համաձայն՝ լեգենդար հնդիկ դիրիժոր, բազմաթիվ մրցանակների արժանացած և Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»-ում աստղ ունեցող Զուբին Մեթան Հայաստան է գալիս իր ղեկավարած Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում դիրիժորի ղեկավարությամբ տեղի կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։ Նվագախմբի հետ Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։ Նա աշխարհի մի շարք առաջատար նվագախմբերի, ինպիսիք են, օրինակ՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը «պատվավոր դիրիժոր» է։

Արժանացել է բազմաթիվ տիտղոսների և մրցանակների։
Զուբին Մեթան Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի և այլն։ 2011-ին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0