a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ապրիլի 24-ը “24/04″-ի շնորհիվ “Վերածննդի” օր է

Close-up_conducting

Համաշխարհային յուրօրինակ նվագախումբը՝ “24/04″ – ն արդեն սկսել է իր փորձերը: «Վերածնունդ» անունը կրող ապրիլի 24-ի համերգի մասնրամասների մասին, որը կայանալու է Հանրապետության հրապարակում, այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Համաշխարհային նվագախումբը կազմված է լինելու 43 երկրից ժամանած 123 կատարողից:

«Լավագույն երաժիշտները ելույթ կունենան այդ համերգին, դուք կտեսնեք տարբեր սերունդների ներկայացուցիչների: Համերգն ունի չորս թեմա՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում և վերածնունդ»,-ասաց Սերգեյ Սմբատյանը:Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից:

Նշենք, որ համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարիանան և Միխայիլ Յուրովսկին, որոնք նաև ուղերձներով հանդես կգան: Մենակատարների թվում են բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը:

Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ համերգային ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, ինչպես նաև տեսարաններ հայկական ջարդերից:

Նշենք, որ համերգի ժամը ևս պատահական չէ ընտրված՝ 20:15, որը խորհրդանշում է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

Իր տեսակով յուրօրինակ այս նվագախումբն էլ կամբողջացնի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0