a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/05/2015

«Ավանդական արժեքները երբեմն անպաշտպան եւ բաց են մնում…»

Culture1

Այսօր «32 Թատրոնում» տեղի ունեցավ «Շողակն» անսամբլի մենահամերգը: Նրանց կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունների գործիքային փոխադրումներ՝ «Վանա երգեր», «Իմ Մուրադին», «Զամիր աղա», պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգեր ու մեղեդիներ և այլն:

«Մեր ստեղծագործությունների հիմքում ընկած է մաքուր, անարատ ազգային երգը, որը նման է ժայռի տակից դուրս եկող ջրի, որի մեջ ո՛չ քլոր կա, ո՛չ մշակում»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Շողակն» անսամբլի գեղարվեստական ղեկավար, երգիչ Ալեքսան Հարությունյանը:

Նրա խոսքով՝ մեր ավանդական արժեքները երբեմն անպաշտպան և բաց են մնում. «Մեր խնդիրն է ավանդականը պահել՝ դրան համեմելով նոր լուծումներ և փոխադրումներ»:

Նշենք, որ «Շողակն» անսամբլը հիմնադրվել է 1995 թ.-ին: Անսամբլն իր առաքելությունն է համարում աշխարհին ներկայացնել հայ երգն ու երաժշտությունը՝ պահպանելով եւ հավատարիմ մնալով ժողովրդական մշակույթի հանդեպ կոմիտասյան ավանդույթներին, դրանց պահպանմանը եւ սերունդներին փոխանցելու կարեւորագույն գործին:

Erit.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0