a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավիշայ Քոենն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Ավիշայ Քոեն
Մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  համերգով հանդես կգա հանրաճանաչ Ավիշայ Քոենն իր եռյակի հետ: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից (կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր):
Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970 թ-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել:
Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում էորպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիրՉիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս: 2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով:
«Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները:
Այս  համերգն իրականություն է դառնում Prime Production-ի և Արդշինբանկի նախաձեռնությամբ, աջակցում են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0