a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հատում է եզրագիծը

AKHIC (6)

Հունիսի 12-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը:  Հայաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Իտալիայի և Ռուսաստանի մասնակիցները շարունակում են պայքարը լավագույնի կոչմանն արժանանալու համար:

Երրորդ փուլում մասնակիցները ներկայանում են արդեն նվագախմբի հետ կատարումներով. իսկ բեմում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն էր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարքությամբ: “Մոցարտյան երեկոն”  մեկնարկեց  Դավիթ Արդուխանյանի  (Ռուսաստան) կատարմամբ: Բոլոր մասնակիցները եզփափակչի առաջին օրը հանդես եկան Մոցարտի Ջութակի կոնցերտի կատարմամբ  (No 3, No 5), իսկ եզրափակչի երկրորդ օրը “հերթը” Խաչատրյանինն է լինելու. “հնչյունների հայ կախարդի” հանճարեղ ստեղծագործությունը երաժշտասեր ունկնդիրը հնարավորություն կունենա լսելու 5 անգամ՝ եզրափակիչ անցած 5 մասնակիցների կատարմամբ:

Մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա  հունիսի 14-ին:

 

Ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)
  • AKHIC-3 round
  • AKHIC-3 round (2)
  • AKHIC-3 round (4)
  • AKHIC-3 round (5)
  • AKHIC-3 round (1)
  • AKHIC-3 round (3)
  • AKHIC-3 round (6)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0