a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր դաշնակահարների բացահայտմանը

aram_0

Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթը:

Արամ Խաչատրյանի անվան մրցույթն անցկացվում էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ով հանդիսանում է նաև մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում էր ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

2008 թվականից մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահն է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը: Խորհրդի կազմի մեջ ընդգրկված են համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, Վալերի Գերգիևը, Պավել Կոգանը, պրոֆեսոր Ինո Միրկովիչը, Էլժբետա և Քշիշտոֆ Պենդերեցկիները, Միխայիլ Շվիդկոյը, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկին, Մարկ Զիլբերկվիտը, Տանյա Դորնը և նշանավոր այլ անձինք:

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ՝ հոբելյանական մրցույթն ուղղված էր «դաշնամուր» մասնագիտությամբ շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Մրցույթի օրերին՝ հունիսի 6-14-ը Երևանը կհյուրընկալի օտարերկրյա բազմաթիվ հյուրերի՝ ի դեմս ժյուրիի անդամների, մասնակիցների, պատվավոր հյուրերի, երաժշտասերների:

Հունիսի 6-ին, ժամը 19:00 -ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական մրցույթի բացման արարողությունը: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան):

Հունիսի 7-ին, ժամը 10:00–ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ մրցույթի 1-ին փուլը (օր 1), հունիսի 8-ին, ժամը 10:00-ին՝ 1-ին փուլ (օր 2), հունիսի 9-ին, ժամը 11:00-ին` 2-րդ փուլ /կիսաեզրափակիչ (օր 1), հունիսի 10-ին, ժամը 11:00-ին` 2-րդ փուլ /կիսաեզրափակիչ (օր 2), հունիսի 12-ին, ժամը 19:00-ին` 3-րդ փուլ /եզրափակիչ (օր 1), հունիսի 13-ին, ժամը 19:00–ին` 3-րդ փուլ / եզրափակիչ (օր 2):

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ՝ հոբելյանական մրցույթի, պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Այս տարի մրցույթին մասնակցության աշխարհագրությունը լայն է. մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն:

Ս. թ. հունիսի 6-ին, ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, միջազգային դաշնամուրային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Աղբյուրը՝ www.mincult.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0