a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/05/2015

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը Եթովպիայում իր համերգը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Culture

Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագից հետո առաջին մասշտաբային միջոցառումը, որ տեղի ունեցավ արտասահմանում, Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի՝ Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում ապրիլի 13-ին կայացած համերգն էր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծրագրում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Վարդ Մանուկյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները: Համերգին ներկա են եղել Եթովպիայի հայ համայնքի ղեկավար Վարդգես Նալբանդյանը, Եթովպիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը: Համերգը կայացել է հայ համայնքի աջակցությամբ:
Այսօր «Նյութ» մամուլի ակումբում լրագրողներին համերգի մանրամասները ներկայացրեցին քառյակի ղեկավար, ալտահար Վաչե Հովեյանը, առաջին ջութակ Մերի Մարգարյանը, նրան փոխարինող Աշոտ Խոյեցյանը, երկրորդ ջութակ Հայկ Վարդանյանը:
Վաչե Հովեյանը նշեց, որ համերգն ընթացել է հիանալի: Նա պատմեց, որ համերգի սկսվելուց մի քանի րոպե հետո անգամ խնդիրներ են եղել. այնտեղ է գնացել Եթովպիայում Թուրքիայի դեսպանը և ասել, որ իրենց դատի կտա, անգամ ասել են` հնարավոր է, որ գումար առաջարկի ելույթ չունենալու համար, իսկ քառյակի անդամներն ասել են, որ Թուրքիան այդքան գումար չունի, որ կարողանա իրենց վճարել. «Ներկա էին բոլոր հոգևոր ուղղությունների առաջնորդները, անգամ մուսուլմաններ: Դա համայնքի, դեսպան Արմեն Մելքոնյանի, Մշակույթի նախարարության հաջողությունն էր: Տվեցինք հարցազրույցներ Եթովպական հանրային հեռուստաընկերությանն ու ռադիոյին, նեկայացրեցինք, թե ինչու ենք մենք այնտեղ ու պատմեցինք մեր 1.5 միլիոն զոհերի մասին: Ներկա էր Պորտուգալիայի դեսպանը, ով խոստացավ, որ իր երկրում կխոսի Ցեղասպանության մասին, ներկա էր նաև Ավստրիայի փոխդեսպանը: Կարծում եմ` հաջողված նախագիծ էր»,-ասաց նա` ընդգծելով, որ ունեն հրավերներ Եգիպտոսից, Իսրայելից և այս տարվա բոլոր համերգները քառյակը նվիրելու է Հայոց ցեղասպանության հիշատակին: Նախատեսվում են համերգներ Ավստարլիայում, իսկ հունիսի 8-ին քառյակը հանդես կգա Երևանում:
«Կարծում եմ, որ թե՛ արտասահմանյան, թե՛ հայ հյուրերին մեծ հաճույք պարգևեցինք, որովհետև հետո մենք բավականին լավ խոսքերի արժանացանք»,-ասաց ջութակահար Հայկ Վարդանյանը:

Ավելին՝ Nyut.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0