a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ. առաջին փուլ, մրցութային առաջին օր

Aram_Khachaturyan_competition (8)

Արդեն մեկնարկել է Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթի առաջին փուլը, որի մրցութային առաջին օրը ելույթ է ունեցել թվով 4 մասնակից. Մասիեյ Կոտարբա (Լեհաստան), Յուտա Սիմիձու (Ճապոնիա), Միխայիլ Լեոնտև (Ռուսաստան) և Գուրգեն Պետրոսյան (Ռուսաստան): Մասնակիցները ներկայացրել են Յ. Հայդնի, Ա. Խաչատրյանի և Է. Հայրապետյանի ստեղծագործությունները: Ի դեպ, վերջինիս ստեղծագործությունը հեղինակի կողմից գրվել է հատուկ մրցույթի համար:

Մրցույթի առաջին փուլին իրավունք է ստացել մասնակցելու  12 դիրիժոր՝ աշխարհի մեկ տասնյակ երկրներից: Առաջին փուլի երեք մրցութային օրերից յուրաքանչյուրի ընթացքում կներկայանա 4 մասնակից, որից հետո հունիսի 11-ին և 13-ին կկայանա արդեն երկրորդ փուլը:

Հունիսի 8-ին կայանալիք առաջին փուլի երկրորդ մրցութային օրը կներկայանան Բեատրիս Վենեցին (Իտալիա), Բուն Հուա Լիենը (Սինգապուր), Րաֆֆի Միքայելյանը (Լիբանան) և Էմիլ Էլիասոն (Շվեդիա): Առաջին փուլը կեզրափակվի հունիսի 10-ին. ելույթ կունենան Հանկյոլ Յունը (Հարավային Կորեա), Տոսիֆումի Կանայը (Ճապոնիա), Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա):

Culture.AM-ը մրցույթի ինֆորմացիոն աջակիցն է:

Ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0