a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թոմաս Յակսիկ. «Հիմնադրման պահից ի վեր խաչատրյանական մրցույթը բացահայտում է երիտասարդ երաժիշտների»

13335466_10209560270422273_1058201501_n

Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլի) Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ է։ Նա Սան Պաուլոյի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, աշխատում է օպերաների, համերգների և դաշնամուրային ելույթների պլանավորման և կազմակերպման բնագավառում։

Թոմաս Յակսիկը Culture.AM-ի հետ զրույցում նշում է, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հրաշալի պատմություն ունի, քանի որ հիմնադրումից ի վեր բացահայտում է երիտասարդ երաժիշտների։ «Կարծում եմ՝ դիրիժորության ոլորտում երիտասարդ երաժիշտներին հնարավորություն տալը հատկապես կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս նրանց ցուցադրել իրենց տաղանդը պրոֆեսիոնալ առումով, ինչը նրանք այլ վայրում անել չեն կարող, և որտեղ նրանք կարող են ունենալ իրենց կարիերան փոփոխելու հնարավորություններ։ Հատկապես այսպիսի հեղինակավոր մրցույթում, որը արդեն 12 տարի բացահայտում է երիտասարդ տաղանդների»։

Ըստ նրա՝ բոլոր երաժշտական մրցույթներում էլ դիրիժորությունն ամենաբարդն է, ինչը ժյուրիի համար ենթադրում է մեծագույն պատասխանատվություն. «Այս պատասխանատվությունը նաև մարտահրավեր է՝ գտնել առավել հետաքրքիր երաժիշտների և տալ նրանց միջազգային կարիերա սկսելու հնարավորություն։ Այս առումով մրացույթը միայն հաղթողին հայտարարելով չի ավարտվում։ Եվ ժյուրիի անդամներն ու կազմակերպիչները կարող են օգնել երիտասարդ տաղանդներին՝ զարգացնել իրենց կարիերան»։

Թոմաս Յակսիկը նշում է, որ իր կինը հայուհի է, ում ընտանիքն ապաստան է գտել Չիլիում, ուստի իր կապերը Հայաստանի հետ շատ սերտ են։ «Կնոջս հայրական տանը կա Արամ Խաչատրյանի նկարը, արված այն ժամանակ, երբ նա ժամանել էր Բոենոս Այրեսի մեծ հայկական համայնքին։ Այստեղ կնոջս նախնիները հյուրընկալել էին նրան։ Ես հատկապես գնահատում եմ այն, որ Խաչատրյանն իր գործերում հետևում է ազգային ավանդույթներին, հայկական և կովկասյան մշակութային արմատներին՝ բացահայտելով նրանց համամարդկայնությունը։ Նրա հարուստ երաժշտական ելևէջները հուզում և վարակում են լավատեսությամբ»,- ասում է Թոմաս Յակսիկը։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին։ Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ 57 դիմողներից ընտրվել են 14 երիտասարդ դիրիժորներ, որոնք էլ կմասնակցեն մրցութային փուլերին։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվելում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0