a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արգենտինական Սան Մարտին թատրոնի նվագախումբը կկատարի հայկական ստեղծագործություններ

maxresdefault (2)

Բուենոս Այրեսի (Արգենտինա) Սան Մարտին թատրոնի նվագախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կներկայացնի։
Թատրոնի պաշտոնական կայքի տարածած տեղեկլության համաձայն՝ համերգը տեղի կունենա օգոստոսի 1-ին, որի ընթացքում կհնչեն հայկական ստեղծագործություններ:
Նվագախումբը ղեկավարելու է հրավիրված երիտասարդ դիրիժոր Նիկոլաս Ագուլյոն, ով ներկայում բնակվում է Ֆրանսիայում, մինչդեռ նվագախմբի ղեկավար, կոմպոզիտոր և դիրիժոր Ջեֆ Մանուկյանը կստանձնի մենակատար դաշնակահարի դերը: Համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար» ստեղծագործությունը, իսկ Ագուլյոն կղեկավարի Մանուկյանի հեղինակած «Հայաստանյան երգեր» ստեղծագործությունը` մշակված նվագախմբի կատարման համար:

Նշենք, որ համերգային ծրագրում ներառված են նաև ֆրանսիական երաժշտական ստեղծագործություններ, ինչպիսիք են Մորիս Ռավելի «Բոլերոն» և Կլոդ Դեբյուսիի «Իբերիան»

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0