a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Արկադի Վոլոդոսը

Volodos

Հունիսի 8-ին տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը:

Ինչպես հայտնում է փառատոնի լրատվական բաժինը, երկարամյա բանակցությունները  վերջնականապես պսակվել են հաջողությամբ և նշանակվել է երևանյան համերգի օրը:

Հունիսի 8-ին Արամ խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք մենահամերգի ընթացքում դաշնակահարը կկտարարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրերի ընթացքում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0