a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մահացել է ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն

chiko

Կյանքից հեռացել է հայկական ջազի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝  Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Հայտնի երաժիշտն այսօր նկարահանել է իր հեղինակային «Ջազի ժամը» հաղորդումը (Երկիր Մեդիա հեռուստաընկերություն), որը պետք է եթեր հեռարձակվեր շաբաթ օրը։ Ավելի ուշ՝ մի քանի ժամ անց՝ թենիսի մարզադաշտում, հանկարծամահ է եղել։

Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։

1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։ 1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0