a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
07/05/2015

Արմեն Հարությունյան, “Թե՛ եթերը, թե համերգասրահները լի են անորակ երաժշտությամբ, մենք փորձում ենք պրոպագանդել բաբաջանյանական երաժշտությունը”

ZA7_DSC00540

Արդեն մի քանի տարի է, ինչ Պատանի և երիտասարդ դաշնակահարների՝ Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնը համախմբում է երաժշտասեր մարդկանց արտերկրից, Ղարաբաղից և Հայաստանի բոլոր շրջաններից: Մրցույթն անցկացվել է դեռ 90-ական թվականներից սկսված, իսկ վերջին տարիներին Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի և Գիտության ու կրթության նախարարության ջանքերով այն արդեն միջազգային մասշտաբ է ընդունել:

Այս մասին ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը:

«Ըստ ավանդույթի՝ մրցույթի բացումը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 17-ին: Մրցույթին մասնակցում են երեք տարիքային խմբով՝ մինչև 11 տարեկան, 11-ից 15 տարեկան, և երիտասարդական խումբը՝ 16-ից 18 տարեկան: Այն լինելու է խմբերով, Ա խումբը ներկայանալու է Արամ Խաչատրյանի տուն թանգարանում, իսկ Բ խմբի մասնակիցներին հյուրընկալելու է մրցույթի կազմակերպիչ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի մեծ դահլիճը: Մրցույթի փակումն էլ՝ ըստ ավանդույթի, տեղի կունենա Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ հունիսի 24-ին»:
Արմեն Հարությունյանը նշեց, որ իրենց մրցույթի աշխարհագրությունը գնալով լայնանում է, և մասնակցության հայտեր են ուղարկում Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ղազախստանից, Չինաստանից: Սպասվում է, որ կլինի մասնակցություն նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի շրջաններից: Նրա խոսքով՝ արդեն ունեն մոտ 70 մասնակից, բայց դեռ կա մեկ շաբաթ ժամանակ, իսկ մասնակիցները սիրում են վերջին վայրկյանին ներկայացնել գործերը:

Ժյուրիի անդամները կլինեն Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանի Կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմը:

«Մենք ունենք նախատեսված դրամային մրցանակներ, որոնք բավական խրախուսական են: Մրցույթի կայացման համար ամեն ինչ արել է մոսկվայաբնակ հայ գործարար Լևոն Ղարիբյանը, մեծ շնորհակալություն ենք հայտնում այդ մարդուն, արդեն 3-րդ մրցույթն անշահախնդիր իր ջանքերով կայացնում է: Ի դեպ, այս մրցույթը տարբերվում է շատ այլ մրցույթներից նրանով, որ մենք այստեղ փորձում ենք գնահատել մանկավարժի դերը: Մրցույթի պայմանի մեջ կա մի կետ, որ այն դրամային մրցանակը, որ ստանում է մասնակիցը, կիսում է մանկավարժի հետ: Այս տարիքում 50 տոկոսից ավելին մանկավարժի աշխատանքն է: Մենք մեր առջև դնում ենք խնդիր՝ ոչ թե ստեղծել զուտ մրցույթ, այլ ստեղծել այդ երեխաների համար նպաստավոր պայմաններ, որպեսզի կարողանան լավագույն բեմահարթակներից իրենց կատարողական արվեստը ցույց տալ:

Նպատակը մեկն է՝ դասական` մասնավորապես բաբաջանյանական երաժշտության պրոպագանդումը, որը չափազանց կարևոր է այսօրվա մեր այն պայմաններում, երբ թե´ եթերը, թե´ համերգասրահները լի են անորակ երաժշտությամբ: Մենք պարտադիր պայման ունենք, որ բոլորը պետք է կատարեն Բաբաջանյանի որևէ մի ստեղծագործություն»:

Արմեն Հարությունյանը հույս հայտնեց, որ մրցույթը կշարունակվի նաև մյուս տարիներին:
Mamul.

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0