a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Էստրադային ջազ-նվագախմբի տնօրեն է նշանակվել Արմեն Հյուսնունցը

hyusnunc

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Արմեն Հյուսնունցը, հայտնում է ՀՀ մշալկույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

50-ամյա Արմեն Հյուսնունցը (2011 թվականից Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար), ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սաքսոֆոնի դասարանը ( նաև՝ ասպիրանտուրան)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է։

1995-2015 թթ. եղել է Armenian Navy Band-ի մենակատար, 1996­ից առ այսօր Time report անսամբլի մենակատարն է ( նաև՝ խմբի հիմնադիրը)։ Դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում և թիվ 17 երաժշտական դպրոցում։ Նվագում է սաքսոֆոնային խմբի բոլոր գործիքներով, տարբեր ֆլեյտաներով։ Բացի ստեղծագործելուց, նաև գործիքավորող է, թողարկել է բազմաթիվ ձայնագրություններ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0