a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արմեն Պուչինյանը կմասնակցի «Սերունդների մեղեդիներ» միջազգային 3-րդ մանկական երաժշտական փառատոնին

Culture.AM Festival

Մայիսի 31-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, Մոսկվայում՝ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային 3-րդ մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ (փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա)։ Ինչպես տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից, «Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցեն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Չինաստանից, Վիետնամից, Սերբիայից և այլ երկրներից: Մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով:
Հայաստանից փառատոնին կմասնակցի Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Արմեն Պուչինյանը /դաշնամուր/: Պատանի դաշնակահարը սովորում է պրոֆեսոր Հասմիկ Պետրոսյանի դասարանում:
Արմեն Պուչինյանը 2013 թվականից հանդիսանում է «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ:
Երիտասարդ դաշնակահարը կկատարի Վ. Ա. Մոցարտի «Դաշնամուրի կոնցերտ», Լյա մաժոր, K 414, 1-ին մասը:
«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0