a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Արս Լունգա” դուետը ղազախական փառատոնի մասնակից

forte-music-fest-arman-mourzagaliev-29-31-maya-2015-19052015-11

Դասական երաժշտության “Forte Music Fest” փառատոնը, որը կայանալու է մայիսի 29-31-ը Ղազախաստանի Պետական ֆիլհարմոնիայի դահլիճում, այս տարի համախմբելու է նշանավոր երաժիշտների Հայաստանից, Խորվաթիայից, ԱՄՆ-ից և Ղազախստանից:  Հայկական կողմից մասնակցելու են “Արս Լունգա” խմբի երաժիշտները՝  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանն ու դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը: Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս փառատոնին մասնակցելու է նաև իրենց ամենհայտնի երաժիշտներից մեկը՝ ՂՍՍՀ առաջին ժողովրդական արտիստ Ժումատ Մուրզագալիևայի ծոռը՝ Արման Մուրզագալիևը:
Նախատեսվում է, որ փառատոնի ընթացքում  հյուրերը ելույթ կունենան Խազախստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Բացման համերգի ժամանակ հայ երաժիշտները կկատարեն Շումանի և Շոպենի ստեղծագործություններից: Մայիսի 30-ին արդեն մեր երաժիշտները նվագախմբի հետ միասին կկատարեն Հարությունյանի “3 պիես թավջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար”: Այդ նույն երեկոյի ընթացքում Արամ Թալալյանը հանդես կգա նաև որպես դիրիժոր՝ հանդիսատեսին ներկայացնելով Մոցարտի թիվ 12 դաշնամուրային կոնցերտը՝ սեփական “մեկնաբանությամբ”: Փառատոնի վերջին օրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը “ընդգրկված կլինի” նախ սեքստետում՝ կատարելով Դվորժակի ստեղծագործություններից, ապա Բրամսի՝ դաշնամուրային կվարտետի կատարմամբ էլ, որում դարձյալ ընդգրկված է Արամ Թալալյանը, կեզրափակվի այս փառատոնը:

Համերգների ընթացքում կհնչեն նաև   Բրուխի,  Վեբերի, Ստամիցի  և այլ հեղինակավոր կոմպոզիտորների անտիպ գործերից:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0