a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արտ սինեմա» անսամբլը ելույթ կունենա «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում

Art_Cinema

Ապրիլի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մենակատարների պետական անսամբլ «Արտ սինեմա» -ի համերգը: Այս մասին Culture.AM-ին հայտնեց անսամբլի տնօրեն Հայկ Վարդանյանը:

Տնօրենի փոխանցմամբ՝ համերգն անց է կացվում «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում: Երեկոյի ընթացքում երաժիշտները կկատարեն Շարլ Ազնավուրի, Է. Սերրայի, Մ. Լեգրանի, Է. Մորրիկոնեի, Յան Տիերսենի, Ֆ. Սարդեի, Մ. Մայնի, Ջ. Դելերյուի, Ժ. Կ. Պետիի, Ջ. Գարվարենցի, Վ. Կոսմայի ստեղծագործությունները:

Հավելենք միայն, որ համերգը կկայանա ժամը 19:00-ին:

7 տարիների ընթացքում «Արտ սինեմա» անսամբլն իր երկացանկում ընդգրկել է մոտ 150 հայկական  և արտասահմանյան կինոերաժշտություն, որոնք փոխադրել է խմբի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Աշոտ Խոյեցյանը: Անսամբլը հանդես է եկել բազմաթիվ համերգային ծրագրերով Հայաստանում  և արտերկրում՝ Գերմանիա, Լիբանան, Ռուսաստան և այլն։ Խմբում հանդես են գալիս նաև ջութակահար Հայկ  Վարդանյանը, ով նաև խմբի տնօրենն է, թավջութակահար  Լևոն  Առաքելյանը, ինչպես նաև դաշնակահար Կարեն  Սարաֆյանը:

Այս տարի անսամբլը ստացել է պետական կարգավիճակ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0