a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արտ Սինեմա» խմբի առաջիկա համերգը նվիրված է ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին

Արտ Սինեմա

Սեպտեմբերի 17-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մենակատարների պետական անսամբլ «Արտ Սինեմա» խմբի հերթական համերգը: Այս անգամ այն նվիրված կլինի Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին և կկրի «Համաշխարհային կինոերաժշտության ընտրանի» խորագիրը:

Երեկոյին կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների կինոմեղեդիները:

7 տարիների ընթացքում «Արտ սինեմա» իր երկացանկում ընդգրկել է մոտ 150 հայկական  և արտասահմանյան կինոերաժշտություն, որոնք փոխադրել է խմբի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Աշոտ Խոյեցյանը: Անսամբլը հանդես է եկել բազմաթիվ համերգային ծրագրերով Հայաստանում  և արտերկրում՝ Գերմանիա, Լիբանան, Ռուսաստան և այլն։ Խմբում հանդես են գալիս նաև ջութակահար Հայկ  Վարդանյանը, ով նաև խմբի տնօրենն է, թավջութակահար  Լևոն  Առաքելյանը, ինչպես նաև դաշնակահար Կարեն  Սարաֆյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0