a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել են «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի երգարվեստի լսումները

Արտ Ֆեստ 2017

Հունիսի 10-ին կայացան «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի երգարվեստի լսումները:

Շուրջ 40 երիտասարդ երգիչ-երգչուհիներ, ովքեր որոշել են իրենց համար ճանապարհ հարթել երգի ասպարեզում, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում ներկայացան իրենց լավագույն կատարումներով: Նրանք հանդես եկան երգեցողության երեք ժանրերում` դասական, էստրադային և ժողովրդական:

«Արտ Ֆեստ» միջազգային փառատոնի երգարվեստի լսումներին  Հայաստանցի մասնակիցներից բացի` մրցում էին նաև Ուկրաինայից, Իրանից և Ղազախստանից ժամանած երիտասարդները:

Կատարումները գնահատում էին մասնագիտական ժյուրիի անդամներ՝ ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը և Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը:

-Ես արդեն 3 տարի է` ընդգրկված եմ փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում և կարող եմ մի բան շատ հստակ ասել. տարեց տարի մասնակիցների որակական աճ եմ նկատում: Թեպետ բոլորը հավասար հնարավորություններով չեն, բայց կային այնպիսի մասնակիցներ, ովքեր արդեն պատրաստի երգիչներ են,- ասում է Արզաս Ոսկանյանը:

Ժյուրին իր որոշումն արդեն կայացրել է` ընտրելով յուրաքանչյուր ոլորտի լավագույն երգչին ու երգչուհուն, ում անունները կհայտարարվեն հունիսի 19-ին` փառատոնի փակման արարողության և մրցանակաբաշխության ժամանակ:

«Արտ Ֆեստ 2017»-ում երգարվեստի լսումներին կհաջորդեն կինոդիտումները, որոնք կկազմակերպվեն հունիսի 13-14-ը «Մոսկվա» կինոթատրոնում: Հունիսի 13-ին` նախքան մասնակից ֆիլմերի դիտումը, կանցկացվի վարպետության դաս, որը կվարեն կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ու դերասան Միքայել Պողոսյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0