a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախում կմեկնարկի «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնը

21286

Ս․թ․ հունիսի 28-ից հուլիսի 5-ը Արցախում 4-րդ անգամ կկազմակերպվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն պատանի կատարողներ աշխարհի 11 երկրներից` Իտալիայից, Սլովենիայից, Բոսնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սինգապուրից, Նիդեռլանդներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից: Փառատոնի շրջանակներում մասնակիցները հանդես կգան անհատ կատարումներով, անսամբլներում  և  նվագախմբի հետ:
Համաձայն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տարածած տեղեկության՝ փառատոնային համերգները կկազմակերպվեն Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Բերձոր, Ճարտար քաղաքներում: Փառատոնի օրերին Ֆինլանդիայից ու Նիդեռլանդներից հրավիրված ճանաչված դասատուների կողմից կտրվեն դաշնամուրի, ջութակի և կլառնետի վարպետության դասեր: «Տնջրե» փառատոնի նպատակն է՝ խթանել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացումը, արցախցի երիտասարդ երաժիշտներին հաղորդակից դարձնել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին, նպաստել տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի հաստատմանը: «Տնջրե» փառատոնի խորհրդանիշը Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող պատմական սոսի /ղրբ. բարբառով՝տնջրե/ 2000-ամյա  ծառն է: «Տնջրե» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2010թ-ին, այնուհետև՝ 2011, 2013թթ.: Փառատոնի կազմակերպիչն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: «Տնջրե» 4-րդ միջազգային փառատոնի հովանավորներն են «Բեյզ Մեթըլս», «Վալլեքս», «Ֆլորենս», «Ռեյփսիդ», «Ռոսիա» և «Արարար-Գոհար» ընկերությունները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0