a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
16/04/2015

Արցախցի և նորվեգացի երաժիշտները Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ հանդես կգան համատեղ համերգներով

Culture.AM Shushi

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում, ապրիլի 17-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում և ապրիլի 18-ին՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կկայանան համերգներ՝ նորվեգացի և արցախցի երաժիշտների մասնակցությամբ: Համերգներին զուգահեռ, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն դաշնամուրի վարպետության դասեր և դասախոսություն նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի կյանքի ու գործունեության մասին:

Նորվեգացի արվեստագետների հետ համագործակցությունը սկիզբ է առել 2011թ, մասնավորապես, դաշնակահարուհի Մարինա Կան Սելվիկն իր ամուսնու` նորվեգացի կոմպոզիտոր Էսպեն Սելվիկի հետ մասնակցել է Արցախում անցկացված նորվեգացի գիտնական, բևեռախույզ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ Արցախի պետական կամերային նվագախումբը 2012թ. համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում:

 

 

Մանրամասները՝ Artsakhpress.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0