
28/04/2017
|
Ա․Բաբաջանյանի անվան մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է

Հայ մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դաշնակահար Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է։
Մրցույթի կազմկոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն, նախապես հայտարարված մայիսի 1-ի փոխարեն վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 10-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ կայացող միջազգային 4-րդ ստուգատեսն այս տւարի կմեկնարկի հունիսի 17-ին և կտևի 1 շաբաթ։ Մրցույթ-փառատոնի եզրափակիչ միջոցառումն էլ կկայանա հունիսի 25-ին։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2017 թ.-ի մայիսի 1-ը:
Նշենք, որ մրցույթ-փառատոնը միջազգային ձևաչափով առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին․այդ տարի միջոցառմանը մասնկացեց թվով 112 պատանի դաշնակահար։