a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը երգի մրցույթ կանցկացնի՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

919778_378765632232431_1356427559_o

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ 2016 թ.-ի հունիսի 15-17-ը նախատեսում է անցկացնել երգի մրցույթ-փառատոն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Այդ մասին հաղորդում է քոլեջի տեղեկատվական բաժինը:

Մրցույթ-փառատոնը կանցկացվի Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի մեծ համերգասրահում, որը կընթանա մեկ փուլով՝ 2 տարիքային խմբերում: Առաջին խմբում լավագույնի կոչմանն արժանանալու համար կպայքարեն 14-17, իսկ երկրորդ խմբում՝ 18-20 տարեկան երաժիշտները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 285320, 282979 կամ այցելել քոլեջի պաշտոնական կայքէջ՝ babajanyancollege.am:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0