a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ա. Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցներն ավարտեցին ելույթները. հաղթողի անունը կհրապարակվի վաղը

Akhic-round 3, day 2 (13)

Հունիսի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մրցութային օրերը: Այս տարի  մրցույթը  (“ջութակ” մասնագիտությամբ)  համախմբեց թվով 25 երաժիշտների աշխարհի երկու տասնյակ երկրներից, նրանցից 13-ը շարունակեցին պայքարը 2-րդ փուլում, իսկ եզրափակիչ անցնել “վիճակված”  էր միայն 5-ի՝  Հայաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին:
Երեք փուլերն էլ անցան երկու մրցութային օրերով՝ այդ թվում և եզրափակիչը: Մասնակաիցները եզրափակիչ փուլի երկրորդ օրը հանդիսատեսին ու խստապահանջ Ժյուրիին ներկայացրեցին Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ սեփական մեկնաբանությամբ: Ի դեպ, նախորդ օրը “Մոցարտի գույներով էր ներկված համերգասրահը”:
Ինչևէ, Արամ Խաչատրյանի անվան թվով 11-րդ մրցույթն արդեն հատեծ եզրագիծը: Առջևում գալա-համերգն է  ու մրցանակաբաշխությունը, որը կկայանա հունիսի 14-ին՝ նույն դահլիճում ու դարձյալ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Այդ երեկոյի ընթացքում ՀՊԵՆ-ը  կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանը:

Ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)
  • Akhic-round 3, day 2
  • Akhic-round 3, day 2 (2)
  • Akhic-round 3, day 2 (4)
  • Akhic-round 3, day 2 (5)
  • Akhic-round 3, day 2 (1)
  • Akhic-round 3, day 2 (3)
  • Akhic-round 3, day 2 (6)
  • Akhic-round 3, day 2 (7)
  • Akhic-round 3, day 2 (8)
  • Akhic-round 3, day 2 (9)
  • Akhic-round 3, day 2 (10)
  • Akhic-round 3, day 2 (11)
  • Akhic-round 3, day 2 (15)
  • Akhic-round 3, day 2 (12)
  • Akhic-round 3, day 2 (13)
  • Akhic-round 3, day 2 (14)
  • Akhic-round 3, day 2 (16)
  • Akhic-round 3, day 2 (17)
  • Akhic-round 3, day 2 (18)
  • Akhic-round 3, day 2 (19)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0