a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Բամբիռ» ռոք-համույթը մասնակցել է Օստինի ամենամյա միջազգային փառատոնին

ff1a60ae3a5c61a88427e65d01e839dc

«Բամբիռ» ռոք-համույթը մասնակցել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային ռոք-փառատոնին, որտեղ փայլուն ելույթից հետո՝ տեղի հեղինակավոր ակումբներում հանդես գալու ատաջարկ է ստացել:

Խումբն իր ամերիկյան հյուրախաղերը շարունակել է Չիկագոյի «Մարթըրս» համերգասրահում, որից հետո՝  Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումների և համերգների:
«Բամբիռ» համույթի հաջորդ կանգառը Սան Ֆրանցիսկոն էր, որտեղ խումբը հրավիրվել էր խրախուսելու և համերգով հանդես գալու ապրիլի 22-ին կայանալիք՝ Բերքլիի համալսարանի նախաձեռնած դրամահավաքին. համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին:

Վերադառնալով Լոս Անջելես՝ «Բամբիռը» հանդես է եկել ավելի քան 10 համերգասրահներում, իսկ Մինեսոտա նահանգի Վայնոնա քաղաքի երաժշտական փառատոնին մասնակցելու հրավեր ստանալուց բացի՝ խմբին առաջարկվել է հանդես գալ նաև մենահամերգով:

«Բամբիռը» բոլոր ելույթներում ներկայացնում է Հայաստանն ու հայ մշակույթը և մինչև ս. թ. հուլիս ամիսը կշարունակի իր հաղթարշավը ԱՄՆ Նյու Յորք, Բոստոն, Չիկագո և այլ քաղաքներում:

Հավելենք միայն,որ «Բամբիռ»-ին աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0