a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բարեգործական համերգ՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի հերոսներին

apo

Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ, որը վիրված է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին։ «Երդվում եմ քեզ իմ երկիր» խորագիրը կրող համերգի շրջանակներում կհնչեն ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական երգերը։

Համերգային երեկոյին կմասնակցեն «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ.ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ.ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան),
Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ.ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան): Բեմում կլինի նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգային երեկոն կղեկավարի Ազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյանը։

Հավելենք միայն, որ համերգը տեղի կունենա ապրիլի10-ին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0