a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նարեկ ու Գայանե Հախնազարյանները բարեգործական համերգ կտան Երևանում

baregorcakan_hamerg

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և դաշնակահար Գայանե Հախնազարյանի բարեգործական համերգը։ Ինչպես տեղեկանում ենք թավջութակահարի պաշտոնական էջից, հասույթը կփոխանցվի Կոշի մանկական վերականգնողական կենտրոն։

-Ամեն երեխա արժանի է պայծառ ապագայի։ Եկեք բոլորս միասին տանք այս սիրուն, բարի և խելացի երեխաներին այդ հնարավորությունը,-նշել է թավջութակահարը։ Հավելենք միայն, որ համերգը կկայանա մայիսի 5-ին։

Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. հայազգի բարերար Ռազմիկ Թադևոսյանի կողմից: Այն իր ծառայություններն է տրամադրում ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ կենտրոնի հարակից 16 գյուղերից և քաղաքներից (մասնավորվերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար:ապես Արթիկից, Էջմիածնից, Թալինից, Աշտարակից և Գյումրիից) ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր իրենց առողջական լուրջ խնդիրների հետևանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ և փորձառու մասնագետներ, ովքեր ջանք չեն խնայում երեխաների ֆիզիկական կարողությունների վերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0