a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Բարսեղ Թումանյան և ընկերներ» խորագրով համերգային երեկոն կդառնա ամենամյա

opera_gala

Ապրիլի 4-ին՝ ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Բարսեղ Թումանյան և ընկերներ» խորագրով համերգային երեկոն, որն այսուհետ կդառնա ամենամյա: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Երեկոյին ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ ելույթ կունենան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո), Նունե Բադալյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո), Հովհաննես Այվազյանը (տենոր) և Լիպարիտ Ավետիսյանը (տենոր): Միջոցառմանը հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0