a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/05/2015

«Բարսեղ Կանաչյան» երգչախմբի առաջին ելույթը Քուվեյթում

19287

Քուվեյթում տեղի է ունեցել «Բարսեղ Կանաչյան» երգչախմբի անդրանիկ ելույթը՝ թեմի առաջնորդ Մասիս Ծ. Վրդ. Զոբույանի հովանավորությամբ և Ջորջ Արաբաթլյանի ղեկավարությամբ: Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ համերգը վարել է Նարինե Գոնջայան–Արաբաթլյանը: Համերգին ներկա են եղել Քուվեյթում ՀՀ հյուպատոս Լևոն Պետրոսյանը, Սրբոց Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արտակ Քեհեայանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ և համայնքի անդամներ:

Համերգի ընթացքում երգչախումբը ներկայացրել է հայ երգի հարուստ գանձարանի դասական, ժողովրդական, ազգային և հայրենասիրական նմուշներ:

Միջոցառման ավարտին խոսքով հանդես է եկել թեմի առաջնորդ Գերպ. Տ. Մասիսի Ծ Վրդ. Զոբույանը: Նա բարձր է գնահատել կատարված աշխատանքը և երգչախմբին մաղթել է նորանոր հաջողություններ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0