a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/01/2015

Բացվել է խաչատրյանական տրիոյի դասարան

Xachatryan_trio

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների նվաճումներին, արտերկրյա նման հաստատությունների հետ կապերի ընդլայնմանը, ինչպես նաեւ բուհում ուսումնական ծրագրերի ու մեթոդների փոփոխությանը՝ թելադրված ժամանակի պահանջով: Ամանորից հետո Երեւանում առաջին ազդագրերից մեկը գրավեց մեր ուշադրությունը. Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում հունվարի 26-ին կայանալիք համերգում հանդես կգան ոչ միայն մեզ քաջածանոթ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն, այլեւ մեր կոնսերվատորիայի Խաչատրյանի անվան տրիոյի դասարանի ուսանողները (լուսանկարում): Հանդիպեցինք տրիոյի երաժիշտներին՝ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանին, ջութակահար Կարեն Շահգալդյանին եւ թավջութակահար Կարեն Քոչարյանին: Երաժիշտները նախ նշեցին, որ կայանալիք համերգը նվիրված է օրերս մահկանացուն կնքած ճանաչված դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ասյա Ղազարյանի հիշատակին: Համերգում ընդգրկված կոնսերվատորիայի Խաչատրյանի անվան տրիոյի դասարանի ուսանողների մասնակցության մասին էլ Արմինե Գրիգորյանը նշեց, որ նման դասարաններ կան եվրոպական երաժշտական հաստատություններում եւ օրինակ բերելով գործընկերոջը՝ Կարեն Շահգալդյանին, ասաց, որ նա ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան ու այդ տարիներին ուսանել կամերային անսամբլի ամբիոնին պատկանող Շոստակովիչի անվան կվարտետի դասարանում: Հավելեց նաեւ, թե մեր կոնսերվատորիայի տրիոյի դասարանը բացվել է ընթացիկ ուսումնական տարում, հրավերն էլ ստացել են ռեկտորից՝ Շահեն Շահինյանից: Կարեն Շահգալդյանն էլ մանրամասնեց, որ ի տարբերություն մեր կոնսերվատորիայում տասնամյակներ գործող կամերային անսամբլի դասարանների, որտեղ մեկ դասախոս է վարում դասաժամը, իրենց դեպքում ուսանողների հետ միաժամանակ պարապում են տրիոյի բոլոր երաժիշտները:

Ավելին՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0