Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Բիքֆայայի վանքի պատերից ներս տեղի կունենա Հասմիկ Պապյանի, Բարսեղ Թումանյանի և Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբի համերգը | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բիքֆայայի վանքի պատերից ներս տեղի կունենա Հասմիկ Պապյանի, Բարսեղ Թումանյանի և Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Hasmik_Papian_07

Հուլիսի 19-ի երեկոյան երկու աշխարհահռչակ հայ մենակատարներ` Հասմիկ Պապյանը և Բարսեղ Թումանյանը Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբի և նրա գեղարվեստական ղեկավար մաեստրո Հարութ Ֆազլյանի ընկերակցությամբ, հանդես կգան Բիքֆայայի վանքի պատերից ներս` բաց երկնքի տակ:

Հուլիս 18-19-ին Արամ Ա-ի առաջնորդությամբ և նախագահությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի շրջանակներում, Լիբանանում կկայանան մի քանի եկեղեցական արարողություններ և ձեռնարկներ: Այս արարողությունների շրջանակներում սոպրանո Պապյանին և տենոր Թումանյանին Լիբանան են հրավիրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Արամ Ա Վեհափառը:

14

Նշենք, որ Ջբեյլ քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի բացում, Բիքֆայայում` Սուրբ Աստվածածին վանքի տարածքում, սրբալույս մյուռոնի օրհնության արարողություն և վերանորոգված ու ընդարձակված Նահատակների հրապարակի բացում, Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում` սուրբ և անմահ պատարագ, ջրօրհնեքի արարողություն ու միջեկեղեցական աղոթք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0