a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բոստոնում կայացել է համերգ՝ նվիրված Ալ. Աճեմյանի և Խ. Ավետիսյանի հոբելյաններին

USA

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Բոստոնի /ԱՄՆ/ Հայկական թանգարանի սրահում կայացել է  համերգ՝ նվիրված Ալեքսանդր Աճեմյանի և Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին:

Թանգարանի տնօրեն պ.Պերճ Չեքիջյանը համերգին իր խոսքում նշել է, որ «արդեն 2 տարի է, որ գործում է համաձայնագիրը՝ կնքված թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի միջև: Այդ ժամանակաշրջանում կազմակերպվել են  բազմաթիվ համերգներ, այդ թվում՚ հայկական ժամանակակից կամերային երաժշտության փառատոն, հանրահայտ «Բոստոնյան» վոկալ քառյակի ելույթը՝ կազմված հայ կոմպոզիտորների երգերից, Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ և այլն»:

ԱՄՆ-ում  կայացած համերգը հավաքագրել էր  Ալ.Աճեմյանի և Խ.Ավետիսյանի ստեղծագործությունների բազմաթիվ երկրպագուներին: Երեկոյին հնչել են  ճանաչված և սիրված երգեր, այդ թվում՝  «Մոռացում չկա», «Տավիղ», «Աշնան քարավան», «Կռունկներ», «Իրիկնային Երևան», «Ծաղկած բալենի» և շատ ուրիշ ստեղծագործություններ: Կատարումներով ելույթ են ունեցել Նունե Կարապետյանը / սոպրանո/, Գոհար Մենջելիկյանը/ մեցցո սոպրանո/, Կարո Նշանյանը/ բաս-բարիտոն, Կանադա/, Քնարիկ Ներկարարյանը /սոպրանո/: Նվագագցել է  Նունե Հակոբյանը/ դաշնամուր/: Ինչպես նշում է համերգին ներկա երաժշտասեր հանրությունը, համերգն անցել է  բարձր կատարողական մակարդակով և ունեցել մեծ հաջողություն:

Այս համերգի, ինչպես նաև ԱՄՆ-ում բոլոր համատեղ համերգների երաժշտական ղեկավարն է եղել Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը: Հաջորդ համատեղ համերգը կկայանա 2016թ. հունիսի 19-ին: Այն նվիրված կլինի դաշնամուրային արվեստին: Հայ դասական կոմպոզիտորների և իր ստեղծագործությունների կատարմամբ ելույթ կունենա երիտասարդ կոմպոզիտոր և դաշնակահար Հայկ Արսենյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0