a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/11/2014

«Բրա՛վո, Երեւանի կոնսերվատորիա, բրա՛վո, Ասատրյան»

Raffi_Miqaelyan

Լիբանանահայ խմբավար, դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի անունն առաջին անգամ լայն հնչեղություն ունեցավ 2010թ. աշխարհահռչակ իտալացի երգիչ Պլաչիդո Դոմինգոյի երեւանյան համերգի ժամանակ, երբ Դոմինգոյին «նվագակցեց» նաեւ «Փարոս» կամերային երգչախումբը: Րաֆֆի Միքայելյանը Լիբանանում սովորել է ճանաչված երաժիշտ Զաքար Քեշիշյանի դասարանում, ապա 2003թ. ուսումը շարունակել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իբրեւ սիմֆոնիկ դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյանի դասարանում եւ որպես խմբավար՝ Իվան Վարդանյանի ղեկավարությամբ: Ժամանակին «Առավոտի» հետ զրույցներում խոսելով իր ուսանողների մասին, այսօր արդեն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի նորանշանակ դեկան, դոցենտ Ռուբեն Ասատրյանը մշտապես առանձնացրել է Րաֆֆի Միքայելյանին, նշելով, որ շատ տարիներ չի պահանջվի, որ Րաֆֆիի անունը հնչի անգամ Հայաստանի սահմաններից դուրս, նույնիսկ վստահեցրել, որ սփյուռքահայ երիտասարդը մշտապես բնակություն կհաստատի Հայաստանում: Իսկապես այդ ժամանակը շուտ եկավ: 2011թ. Բրատիսլավայում կայացած երգչախմբերի միջազգային մրցույթում «Փարոսն» արժանացավ երկու բրոնզե մեդալի, իսկ խմբավարը՝ Րաֆֆին՝ հատուկ մրցանակի, այն էլ հայկական երաժշտությունը (Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Եկմալյան եւ այլն) լավագույնս ներկայացնելու համար: Իսկ 2014-ին Րաֆֆիի ղեկավարությամբ «Հավատամք» երգչախումբը Բելառուսում կայացած հոգեւոր երաժշտության միջազգային մրցույթում առաջինն էր, իսկ ղեկավարն էլ՝ «Լավագույն խմբավարը»: Վերջերս էլ, ավելի ստույգ՝ ամռանը, Ռիգայում կայացած «Համաշխարհային օլիմպիական մրցույթին» «Փարոսն» արժանացավ մեծ մրցանակի եւ 2 արծաթե մեդալի, բնականաբար՝ Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ:

Մանրամասները՝ Aravot.am-ում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0