a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Յոհաննես Բրամսի և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները Խաչատրյանի փառատոնում

Khachaturian_festival_Culture.AM

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 19.00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա սիմֆոնիկ համերգ, որի ընթեցքում կհնչեն Յոհաննես Բրամսի և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան Զոհրաբ Թադևոսյանը (ջութակ/Հայաստան/Իսպանիա), Ջոնաթան Ռուզմանը (թավջութակ/Ֆինլանդիա/Նիդեռլանդներ)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ն անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0