a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Կոնստանտին Օրբելյանի խորհրդական

opera

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խորհրդական է նշանակվել Գագիկ Գաբրիելյանը: Վերջինս աշխատելու է հասարակական հիմունքներով և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի միջոցով համակարգելու է ՌԴ և ԱՊՀ երկրների հետ Օպերային թատրոնի մշակութային նախագծերը, հայտնում է թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Գագիկ Գաբրիելյանն աշխատել է Մոսկվայում բացված ՀԽՍՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն: Հետագայում կատարել է «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի տնօրենի աշխատանքը: Գ.Գաբրիելյանը հանդիսացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի տնօրեն:

2002 թվականից մինչ օրս հանդիսանում է «Արամ Խաչատրյան» հիմնադրամի տնօրենը, միաժամանակ` «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության հումանիտար հարցերի համակարգողն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0