a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խաչատրյան տրիոյի՝ ՌԴ-ում անցկացվող հյուրախաղերը նվիրված են «Գայանե» բալետի առաջնախաղի 75-ամյակին

Խաչատրյան_տրիո

Այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի հռչակավոր «Գայանե» բալետի 75-ամյակը: Պատահական չէ, որ կոմպոզիտորի անունը կրող եռյակն այս տարի բազմաթիվ համերգներով նշանավորում է այս տարեթիվը:

-Խորհրդանշական է, որ մեր տրիոյի առաջին հոբելյանական համերգը, որը նվիրված է «Գայանե» բալետի 75-ամյակին, տեղի ունեցավ Պերմում: Ինչպես հայտնի է, հենց այս քաղաքում է 1942 թվականին տեղի ունեցել Խաչատրյանի՝ այս գլուխգործոցի պրեմիերան,-Culture.AM-ի հետ զրույցում ասաց եռյակի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Պերմում տրիոն ելույթ է ունեցել առաջին անգամ:

Պերմից հետո տրիոյի հաջորդ կանգառը Մոսկվան էր. Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովյան սրահում կայացած համերգին ներկա է եղել նաև Արամ խաչատրյանի որդին: Ապրիլի 30-ին երաժիշտները հանդես կգան Սուրգուտ քաղաքում: Մինչ ռուսաստանյան հյուրախաղերը, Խաչատրյանի անվան տրիոն ելույթ է ունեցել Մալթայում:

-Մեր բոլոր համերգների ժամանակ  դահլիճները  լեփ լեցուն են եղել:

Չնայած ծրագրային տարբերություններին՝ տրիոյի բոլոր համերգներին հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թվականին որպես «Արսիկա»: 2008 թվականից եռյակը կրում է հայ անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի անունը:  Եռյակի անդամներն են դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը:

Երաժիշտները  համերգներով հանդես են եկել  Վիեննայի, Համբուրգի, Լայպցիգի, Մյունխենի և եվրոպական այլ քաղաքների, ինչպես նաև աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում :

Եռյակը զբաղվում է նաև լուսավորչական գործունեությամբ` վարպետության դասեր է անցկացնում ՀՀ մարզերի դպրոցականների և ուսանողների հետ:

 

 

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0