a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Գեղարդ» երգեցիկ խմբի մշակութային կանգառը Կոտայքում

Մշակութային կանգառ

Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի հերթական երկու մշակութային կանգառները տեղի են ունեցել Կոտայքի մարզում: «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ (գեղ. ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան) հնչել են հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ. Կոմիտաս, Մ. Եկմալյան, Էդ. Հովհաննիսյան, Ս. Աղաջանյան, Ե. Երկանյան, Դանիել Երաժիշտ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Եղվարդի արվեստի դպրոցը մարդաշատ էր, դպրոցում բացվել էր սաների հիանալի աշխատանքների ցուցահանդեսը: Համերգն ավարտվեց հոտնկայս ծափողջույններով:
Երեկոյան խումբը Զովունիում էր: Տեղի Մշակույթի տանն առավելապես հնչեցին հայ ժողովրդական երգերի մշակումներ:

Ողջ օրվա ընթացքում «Գեղարդ» երգեցիկ խմբի հետ էր Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի աշխատակից, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0