a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գերմանացի կոմպոզիտորների թանգարանների ծրագիրը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

cbe17f75e2d3a5663475062830d3c2e4

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և  «Արամ Խաչատրյան» տրիոյի նախաձեռնությամբ, «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Թանգարանային կրթության կենտրոնի աջակցությամբ, կանցկացվի «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Ծրագրի շրջանակում, Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում պարբերաբար կներկայացվեն գերմանացի կոմպոզիտորների թանգարանները:

Ծրագիրը կմեկնարկի հունիսի 2-ին, ժամը 19:00-ին:

Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի պատրաստած տեսաշարի ուղեկցությամբ կներկայացվի նշանավոր կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի՝ Համբուրգում և Բադեն-Բադենում գործող թանգարանները, ինչպես նաև հանրաճանաչ կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին, տեղեկացնում է մշակույթի նախարարությունը։

Երեկոյի ընթացքում կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան «Արամ Խաչատրյան» տրիոն՝ Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, Կարեն Քոչարյանը /թավջութակ/, Կարեն Շահգալդյանը /ջութակ/, ինչպես նաև երգչուհի Աննա Մայիլյանը և ալտահար Մաքսիմ Նովիկովը: Կհնչեն Բրամսի «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար», «Մտորում ջութակի և դաշնամուրի համար», «Սկերցո ջութակի և դաշնամուրի համար», «Դաշնամուրային կվարտետ», «Երկու երգ ձայնի, ալտի և դաշնամուրի համար» երկերը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0