a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լիբանանի մշակույթի նախարարությունն և ՀՀ դեսպանությունը համատեղ դասական երաժշտության համերգ են կազմակերպել

hamerg_libananum

Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Բեյրութի USJ (Saint Joseph University) համալսրանում Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի հովանու ներքո Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության համագործակցությամբ տեղի է ունեցել  Երևանի կոնսերվատորիայի ուսանող, լիբանանցի ջութակահար Իհաբ Ջամալի համերգը: Համերգին ներկա են եղել պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Բացման իր խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությունը և դրա շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը` տեղեկացնելով նաև Հայաստանի կողմից 2018թ. գագաթնաժողովի հյուրընկալման մասին:

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ այս միջոցառումն իր մեջ լավագույնս արտացոլում է Ֆրանկոֆոնիայի երկու հիմնական նպատակները՝ «մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ուժեղացում», «ժողովուրդների մերձեցում փոխճանաչման միջոցով»: Այն միտված է հայ և լիբանանցի ժողովուրդների մշակութային առնչությունների ավանդույթների շարունակմանը և առավել ամրապնդմանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0