a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը

debyut_2017-1

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 24-ին մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը, որն այս տարի անցկացվում է կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

4 համերգային օրերից բաղկացած փառատոնի ընթացքում կհնչեն երեք տասնյակից ավել երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնը կմեկնարկի Ժամանակակից ձայնի նվագախմբի համերգով (մայիսի 24), որի ընթացքում երիտասարդ կոմպոզիտորները տեղում կկատարեն իմպրովիզացիաներ։ Մայիսի 31-ին էլ կներկայացվեն ուսանող կոմպոզիտորների, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողների ստեղծագործությունները։ Երկու համերգներն էլ կկայանան Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում։ Եվս երկու համերգ նախատեսված է անցկացնել հունիսի 21-ին և սեպտեմբերի 20-ին․ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն համապատասխանաբար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Համերգների սկիզբը՝ ժ․ 19։00-ին։ Մուտքն ազատ է։

Հավելենք միայն, որ «Դեբյուտ» խորագիրը կրող փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0