a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/04/2015

Եթե մարդ ի վիճակի չէ ճանաչել ցեղասպանությունը, նա մարդ արարած չի կարող կոչվել. Ջանլուկա Մարչիանո

Culture.AM Janluka

Արցախպրես.-Եթե մարդ ի վիճակի չէ ճանաչել ցեղասպանությունը, նա մարդ արարած չի կարող կոչվել: Ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն վստահ է՝ բոլոր մարդիկ առաջին հերթին մարդ արարած են, և ունեն արժեքներ, և եթե «24/04» նվագախմբի համերգը քաղաքական է համարվում, ինքը չի վախենում ոչնչից: «Այս համերգը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, որովհետև մենք հիշատակում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մենք բոլորս այն պետք է հիշենք: Ես մասնակցում եմ իմ շատ լավ ընկեր մաեստրո Սմբատյանի հրավերով: Ես համագործակցել եմ նրա ղեկավարած նվագախմբի հետ, հրավիրել եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին Բեյրութ իմ՝ «Ալ Բուստան» փառատոնին մասնակցելու:

Դիրիժորը վստահ է՝ Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությունը հրաշալի է:

«Մաեստրո Սմբատյանն աշխարհում շատ ընկերներ ունի, ովքեր իր հրավերով մասնակցում են այս նախագծին: Բոլորը մասնակցում են միջոցառման գաղափարի համար և այստեղ նվագում են ավճար հիմունքներով»,- նշեց նա:
Մարչիանոն հավելեց, որ հիացած է համերգին ներկայացվող ստեղծագործություններով: «Կային որոշ կոմպոզիտորներ, որոնց անունները լսել էի, բայց գործերին ծանոթ չէի և հիմա հիացմունքով եմ ծանոթանում այդ ստեղծագործություններին»,-հավելեց նա:
Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբը վերջին փորձերն է կատարում ապրիլի 24-ի համերգին ընդառաջ: «Վերածնունդ» խորագրով համերգը տեղի կունենա ժամը 20:15-ին Հանրապետության հրապարակում:

Ավելին՝ Artsakhpress.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0