a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/06/2015

«Եթե չխանգարեն ֆիլհարմոնիկը կարելի է հասցնել համաշխարհային բրենդի աստիճանի»

Eduard_Topchyan

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն օրերս է վերադարձել շրջագայությունից: Նվագախումբը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում: Հայ երաժիշտները ելույթ են ունեցել Վաշինգտոնի «Սթրաթմոր», Լոս Անջելեսի «Ուոլտ դիսնեյ» եւ Մեխիկոյի «Նեցաուալկոյոթլ» հեղինակավոր համերգասրահներում: Խոսելով ունեցած հաջողությունների մասին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասել է․

«ԱՄՆ-Ի ԴՌՆԵՐԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԲԱՑԵԼ»
-Առաջին անգամը չէ, որ շրջագայության ենք մեկնում: Պարզապես ուրախ ենք, որ կարողացանք այդ մակարդակի ու աստիճանի բարձր տեղերում հայտնվել: Եվ, որ, կոպիտ ասած, մեր առջեւ սկսում են այդ կարգի դռներ բացվել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինձ հրավիրել էին Վաշինգտոն` տեղի նվագախումբը ղեկավարելու: Պետք է տեղի ունենար համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն առաջարկեցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմը, եւ համաձայնեցին: Եվս մի շատ կարեւոր փաստ. մեզ հաջողվեց Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր ինտենդանտին հասցնել մեր մասին նյութեր, ձայնագրություններ: Այն նայելուց հետո անմիջապես հրավեր ստացանք, ինչը ուրախալի է մեզ համար, քանի որ, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի դռները շատ դժվար է բացել: Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը մեզ այնպես ընդունեց, ինչպես կընդուներ Կոնցերտ-գեբաու նվագախմբին:
Լոս Անջելեսում մեծ ինտրիգ կար. տեղի ֆիլհարմոնիկ նվագախումբը ամենաբարձր վարձատրվողն է, չորս անգամ շաբաթական համերգ են ունենում: Եվ հանկարծ այդ ցուցակում հայտնվում ենք մենք` ոչ թե որպես դահլիճը վարձակալած անհատներ, այլ հրավիրված կողմ: Սա շատ կարեւոր բան է: 2700 տեղանոց համերգասրահը լեփ-լեցուն էր` բոլոր տոմսերը վաճառված էին:

«ԵԹԵ ԸՆԿՆՈՒՄ ԵՍ, ԲԱՐՁՐԱՆԱԼ ՉԵՍ ԿԱՐՈՂ»
-Եթե գաղտնիք չէ, ո՞րն էր Ձեր հաջողության գրավականը:
– Աշխատանքը, նվիրվածությունը եւ արվեստը` որպես գովազդի միջոց քեզ չծառայեցնելը: Արվեստով համեստ զբաղվելը եւ ձգտելը, որ հնարավորինս ավելի լավ լինի, ոչ մի թերության վրա աչք չփակելը: Դժվար է, եթե ինչ-որ կետի ես հասել` բարձր կետի: Այդ կետում մնալ է պետք: Մեր ասպարեզն այդպիսին է: Բարձրանալը շատ դժվար է: Բարձրանալը մեկ խնդիր է, բարձր կետում մնալը` այլ: Եվ եթե հասել ես այդ բարձր կետին, պետք է կարողանաս մնալ:

Ավելին՝ Iravunk.com կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0