a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մայիսի 16-ին կկայանա ԵՊԿԵ հիմնադրման 20-ամյակին նվիրված համերգ

Topikyan Concert 16.05.2016 baner eskiz c 210x310Sm

Մայիսի 16-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար` Հարություն Թոփիկյան) համերգը՝ նվիրված երգչախմբի հիմնադրման 20-ամյակին:

Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները: Մենակատարներ՝ Մարինե Դեինյան (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցցո-սոպրանո), Պերճ Քարազյան (տենոր), Հովհաննես Ներսեսյան (բաս), Տիգրան Համասյան (դաշնամուր):

Երևանի պետական կամերային երգչախումբը ստեղծվել է 1996 թվականին՝ Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա-ի բարձր հովանու ներքո: Բարձրաճաշակ կատարումներով և ուրույն ձեռագրով՝ երգչախումբը շատ կարճ ժամանակամիջոցում գրավեց հայ ունկդրի ուշադրությունը և 2009 թվականին ստացավ պետական կոլեկտիվի կարգավիճակ: Երգչախումբը բազմիցս մասնակցել է միջազգային հեղինակավոր նախագծերի և փառատոների. «Հարության փառատոն», «Սանկտ-Պետերբուրգի դղյակներ» (ՌԴ), «Հալլեի երաժշտական օրեր» (Գերմանիա), «Իլ դե Ֆրանս» (Ֆրանսիա) և այլն, արտերկրում ներկայացնելով հայկական խմբերգային արվեստը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0